Տառատեսակները կդառնան պատմություններ

Տառարվեստ

Տառատեսակը կարող ա լուրջ տեքստին հաղորդել թեթևություն կամ պարզ բառը դարձնել ծանրակշիռ հայտարարություն: Լավ տիպոգրաֆիկան հաճախ աննկատ ա, բայց այն ուղղորդում ա ընթերցողի հայացքն ու զգացողությունները հենց այնպես, ինչպես կոմպոզիտորը՝ լսողությունը: 

վարպետ`

Էդիկ Ղաբուզյան

Ղաբուզյանը հայ անվանի տառաստեղծ և դասախոս ա, ում հաճախ անվանում են «հայկական տառարվեստի լեգենդ» թվային դարաշրջանում հայոց գրերի զարգացման գործում իր առանցքային դերի շնորհիվ։

Հաճախ տրվող հարցեր

Կարելի՞ ա միանալ, եթե սկսնակ եմ

Այո՛, պետք ա նույնիսկ. դասերը նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ փորձ ունեցողների համար։ Վարպետները կուղեկցեն ձեզ յուրաքանչյուր քայլի ընթացքում։

Ի՞նչ նյութեր են անհրաժեշտ, և արդյոք դրանք տրամադրվում են դասընթացի ընթացքում

Ամեն ինչ, ինչ անհրաժեշտ ա ստեղծագործելու համար, մենք տրամադրում ենք։ Դուք գալիս եք միայն ձեր ոգևորությամբ և ցանկությամբ սովորելու։

Ինչպե՞ս ա կազմակերպվում վճարումը

Գրանցվելուց և մասնակցությունը հաստատելուց հետո մասնակիցները ստանում են նամակ, որտեղ ներառված են․

- վճարման տվյալներ (հաշվեհամար)

- վճարման վերջնաժամկետ

Վճարումը հնարավոր ա կատարել ինչպես միանվագ, այնպես էլ Mypay-ի միջոցով՝ անտոկոս, մինչև 6 ամիս մաս-մաս

Ի՞նչ կսովորես այս դասընթացին

1ին ամիս` Հիմնային ծանոթություն 

 

Տառատեսակների դասակարգում։ Տեքստային ու ազատ ոճի տառատեսակներ։
Տպագրական տառատեսակներ։ Տառատեսակների ձեւաչափեր եւ ոճեր։
Հայկական տառատեսակների կառուցվածքային առանձնահատկությունն ու
մասնիկների համաչափությունը։
Ֆոնտլաբ (ՖԲ) տառատեսակների նախագծման ծրագիր։ ՖԲ -ի տեղակայում։

Աշատանքային պատուհան ու գործիքներ։ Երկճյուղ փոքրատառերի նախագծում ՖԲ-
ում։

2րդ ամիս` փոքրատառերի նախագծում

 

Երկճյուղ փոքրատառերի նախագծում ՖԲ-ում։
Եռաճյուղ փոքրատառերի նախագծում։
Փոքրատառերի նախագծում։
Հայերեն երկճյուղ գլխատառերի

3րդ ամիս` Գլխատառերի նախագծում

 

Երկճյուղ գլխատառերի նախագծում ՖԲ-ում։
Տնային առաջադրանք
Գլխատառերի նախագծում ՖԲ-ում։
Գլխատառերի նախագծում ՖԲ-ում։
Տառերի կետաշնտում ու միջտառային տարածքների կարգագորում։
Տառերի կետաշնտում ու միջտառային տարածքների կարգագորում։
Open Type տառատեսակի գեներացի, տաղակայում ու գործացություն։

Տեղերը սահմանափակ են։ Գրանցումն արդեն բաց ա։

Սկսում ենք Մարտին

Մասնակցել արվեստանոցին

    12 շաբաթ

    🕒 շաբաթական 4-5 ժամ

    💰 299.000 ֏

    🏁 Մարտին

    40+ տարվա փորձ ունեցող տառաստեղծ (font designer)։
    Էդիկը դեռ վաղուց գիտեր, որ հայկական տառը պետք է ապրի թվային աշխարհում։ 1987-ից սկսած նա նվիրվել ա հայկական տառատեսակների ստեղծմանը, իսկ տարիներ անց դարձել ա միջազգային «Գրանշան» մրցույթի հիմնադիրը՝ հայկական տառարվեստը հասցնելով համաշխարհային մակարդակի։
    Նրա աշխատանքները արվեստի, ճշգրիտ հաշվարկի և ազգային ինքնության միաձուլում են։ Էդիկի ստեղծած «Մարիամ» և «Գրապալատ» տառատեսակները դարձել են հայկական պաշտոնական գրագրության այցեքարտը։ «Տառը պետք է շնչի ու փոխանցի լեզվի ոգին։ Իմ նպատակն է, որ հայերենը համակարգչի էկրանին նույնքան գեղեցիկ լինի, որքան հին ձեռագրերում»,— ասում ա Ղաբուզյանը։
    Նրա ստեղծած ավելի քան 300 տառատեսակները արտացոլում են հայոց գրի անսպառ կենսունակությունը։
     
    Սովորի՛ր տառարվեստ Ղաբուզյանի վարպետաց դասերին: