արվեստը մաշկի վրա

Դաջվածք

– Սկսում ես զրոյից, բայց եթե նկարել գիտես՝ դա քեզ կօգնի։ 
– Սովորում ես աշխատել գծի ու շողքի հետ, մեծ դաջվածքներ ստեղծել։ 
– Պրակտիկան անում ես հատուկ նյութերի վրա, մինչև որ ձեռքերդ վստահ դառնան։
– Սարքավորումները և փորձարկման նյութերը մենք ենք տրամադրում։ 

Այս արվեստանոցում դու կծանոթանաս դաջվածքի իրական աշխարհի հետ։ 

Կսովորես ոչ միայն տեխնիկա, այլև մտածողություն՝ ինչպես դաջվածքը դարձնել արվեստ։ 

վարպետ`

Արտակ Մուղնեցյան

Ավելի քան 6000 դաջվածք, 2700 դաջված մարդ ու 20.000 ժամ վարպետացում. Արտակ Մուղնեցյանը ամենից փորձառու և հայտնի դաջվածքի վարպետներից ա Հայաստանում։

Հաճախ տրվող հարցեր

Կարելի՞ ա միանալ, եթե սկսնակ եմ։

Այո՛, դասերը նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ փորձ ունեցողների համար։ Վարպետները կուղեկցեն ձեզ յուրաքանչյուր քայլի ընթացքում։

Ի՞նչ նյութեր են անհրաժեշտ, և արդյոք դրանք տրամադրվում են դասընթացի ընթացքում։

Ամեն ինչ, ինչ անհրաժեշտ ա ստեղծագործելու համար, մենք տրամադրում ենք։ Դուք գալիս եք միայն ձեր ոգևորությամբ և ցանկությամբ սովորելու։

Որտե՞ղ են անցկացվում դասերը։

Դասերն անցկացվում են Երևանում՝ մեր արվեստանոցում։

Հասցե․ Հակոբ Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտ, 12-րդ հարկ

Ինչպե՞ս ա կազմակերպվում վճարումը։

Գրանցվելուց և մասնակցությունը հաստատելուց հետո մասնակիցները ստանում են նամակ, որտեղ ներառված են․

- վճարման տվյալներ (հաշվեհամար),

- վճարման վերջնաժամկետ։

Վճարումը հնարավոր ա կատարել ինչպես միանվագ, այնպես էլ Mypay-ի միջոցով՝ անտոկոս, մինչև 6 ամիս մաս-մաս։

Տեղերը սահմանափակ են։ Գրանցումն արդեն բաց ա։

Սկսում ենք հոկտեմբերի 20-ից

Մասնակցել արվեստանոցին

    ⏳ 3 ամիս 

    🕒 շաբաթական 4-5 ժամ, երեկոյան

    💰 117.000 ֏ ամսեկան

    🏁 Հոկտեմբերի 20-ից

    Իրական մոդելների վրա աշխատանք

    Արտակը Հայաստանում դաջվածքի արվեստի ամենից տաղանդավոր ու փորձառու վարպետներից ա, ով սկսել ա իր ուղին 2008 թվականից։ 

    Իր ու ընկերների վրա բազմաթիվ փորձեր անելուց հետո արեց առաջին դաջվածքը՝ «դռակոնը». հենց այստեղից էլ սկսվեց ամեն ինչ ու շարունակվում ա արդեն 17 տարի։
    Դաջվածքների մեջ Արտակը սև-սպիտակն ու ռեալիզմն ա նախընտրում։ 
    Նրա ձեռքով անցած գիծը հավանաբար արդեն տեսել ես՝ ընկերոջդ, ընկերոջ ընկերոջ կամ հենց քո մաշկի վրա։

    Արտակից են սովորել Հայաստանի ամենահայտնի դաջվածքագործները, էսօր էդ մարդը կարաս լինես դու։