Օծանելիք
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են որոշ բույրեր հիշեցնում մարդկանց, վայրեր կամ պատմություններ: Այստեղ կսովորեք հասկանալ բույրերի լեզուն և ստեղծել ձեր սեփական համադրությունը։
Պարֆյումը 3-ժամանոց գործնական վարպետաց դաս ա, որտեղ բացահայտում ենք բույրերի աշխարհը և տեղում ստեղծում օծանելիքը։
3 ժամվա ընթացքում կծանոթանաք տարբեր նոտաների, կփորձարկեք բազմաթիվ համադրություններ և քայլ առ քայլ կհասնեք այն բույրին, որը կարտահայտի հենց ձեզ։
Վարպետ՝ Սարգիս
Ի՞նչ կսովորենք
Ինչից ա կազմված օծանելիքը
Ինչ են վերին, միջին և հիմնական նոտաները
Ինչպես համադրել տարբեր բույրեր
Ինչպես ստեղծել հավասարակշռված կոմպոզիցիա
Ինչպես ստեղծել սեփական օծանելիքը զրոյից
Սարգիս Ազարյան
Սարգիսը օծանելիքի գիտակ և կոլեկցիոներ ա, և հանդիսանում ա Հայաստանում պարֆյումի թանգարանի հիմնադիրը
Հարցուփորձ
- տեսական գիտելիքների օծանելիքի համար
- տարբեր բույրերի հետ ծանոթացում
- օծանելիք ստեղծելու գործնական պրակտիկա
- 5մլ Ձեր ստեղծած օծանելիքից, որպես հիշողություն փորձառության մասին
Իհարկե։ Վարպետաց դասը հենց նրանց համար ա, ովքեր առաջին անգամ ուզում են բացահայտել բույրերի աշխարհը։
Ոչ։ Բոլոր անհրաժեշտ նյութերը, գործիքներն ու բաղադրիչները տրամադրում ա արթմարթ-ը։
Գրանցվելուց հետո կստանաս նամակ՝ վճարման տվյալներով և վերջնաժամկետով։
Վճարել կարող ես վճարման հղումով (քարտով) կամ բանկային փոխանցումով։
Ամրագրե՛ք ձեր տեղը
ավելի քան 35 տարի Սարգիսի կյանքը կապված ա բույրերի հետ
1990-ականներից նա ուսումնասիրում, հավաքում ու ստեղծում ա օծանելիքներ՝ համագործակցելով տարբեր երկրների օծանելիքագործների հետ և ուսումնասիրելով վինտաժային բաղադրատոմսեր։ Ավելի քան 20 տարի զբաղվել ա վինտաժային օծանելիքներով՝ դառնալով ոլորտի ճանաչված մասնագետներից մեկը
այսօր Սարգիսը դասավանդում ա իր հեղինակային ծրագրով, որը ստեղծվել ա տասնամյակների փորձի և հազարավոր ուսումնասիրությունների հիման վրա
Այսօր նրա հավաքածուն ներառում ա շուրջ 30,000 օծանելիքի նմուշ, որոնցից ավելի քան 6,000-ը թանգարանային արժեք ունեն։ Իսկ իր ամբողջ փորձն ու գիտելիքը Սարգիսը փոխանցում ա այս վարպետաց դասի ընթացքում
Դասերի ընթացքից
Մասնակցել արվեստանոցին
🚶🏻 < 12 մասնակից
🕒 ~3 ժամ
💰 21.000 ֏
💳 հղումով կամ փոխանցումով
🔮 Ձեր ստեղծած բույրից մի կտոր կտանեք Ձեզ հետ
📞 հարցե՞ր ունես՝ 041 278 278