Ի՞նչ կսովորենք
Սկիզբ
Ծանոթացում լուսանկարչության հետ, լույսի հետ աշխատանք, առաջին փորձերի քննարկում
Կոմպոզիցիա
Ինչպես տեղադրել օբյեկտները կադրում, գույների և տոնային համակցություններ
Պատմություն պատմելը
Նայում ենք արված ֆոտոշարքերի, սովորում ենք վերլուծել
Տեխնիկական հատված
Խցիկի կարգավորումներ, օբյեկտիվներ, ամփոփող ստուգարք
Քո ֆոտոշարքը
Lightroom ծրագիր, սեփական նախագծի վրա աշխատանք
Արեգ Բալայան
Արեգ Բալայանը հայ անվանի լուսանկարիչ և վիզուալ արտիստ ա՝ հարուստ ու բազմազան մասնագիտական պատմությամբ։
Հարցուփորձ
Ի՞նչ ես ստանում
- 20 տեսական ու գործնական հանդիպում
- Յուրաքանչյուր դասից հետո՝ առաջադրանք
- Արած աշխատանքների քննարկում
- Lightroom ծրագրի հիմունքներ
- Դասընթացի վերջում՝ քո սեփական ֆոտոշարքը
Կարելի՞ ա միանալ, եթե սկսնակ եմ։
Այո՛, մեր դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ փորձ ունեցողների համար։ Վարպետները կուղեկցեն ձեզ յուրաքանչյուր քայլի ընթացքում։
Ի՞նչ նյութեր են անհրաժեշտ, և արդյոք դրանք տրամադրվում են դասընթացի ընթացքում։
Ամեն ինչ, ինչ անհրաժեշտ ա ստեղծագործելու համար, մենք տրամադրում ենք։ Դուք գալիս եք միայն ձեր ոգևորությամբ և ցանկությամբ սովորելու։
Որտե՞ղ են անցկացվում դասերը։
Դասերն անցկացվում են Երևանում՝ մեր արվեստանոցում։
Հասցե․ Հակոբ Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտ, 12-րդ հարկ
Ինչպե՞ս ա կազմակերպվում վճարումը։
Գրանցվելուց և մասնակցությունը հաստատելուց հետո մասնակիցները ստանում են նամակ, որտեղ ներառված են․
- վճարման տվյալներ (հաշվեհամար),
- վճարման վերջնաժամկետ։
Վճարումը հնարավոր ա կատարել ինչպես միանվագ, այնպես էլ Mypay-ի միջոցով՝ անտոկոս, մինչև 6 ամիս մաս-մաս։
Սկսում ենք փետրվարին
Արեգը ծնվել է Երևանում, 1980 թվականի աշնանը։ Իր մասնագիտությամբ անասնաբույժ է, բայց նրա իսկական ճանապարհը սկսվել է մի պարզ, բայց խորիմաստ նվերով։ Մոտ 1995 թվականին պապիկը նրան տվել է իր առաջին ֆոտոխցիկը, և այդպես նա հասկացել է, որ դա իրենն է։
2000-ականների սկզբին, Արեգը երկու ընկերների՝ Կարեն Ազիզյանի և Վահրամ Մխիթարյանի հետ հիմնեց miRED կոչվող ֆոտոարվեստի ստուդիան։ Մի քանի տարի նրանք աշխատեցին միասին, բայց 2005-ի կեսերին Արեգը որոշեց մեծ փոփոխություն անել։ Նա տեղափոխվեց Արցախ՝ ընտանեկան ֆերմա հիմնելու մտադրությամբ։ Ֆերմայի հետ կապված գործերը, այնուամենայնիվ, չստացվեցին, բայց այդ ամենի ընթացքում մի բան անփոփոխ մնաց. նրա անսասան, ներքին կարիքը՝ լուսանկարելու այն ամենը, ինչը շրջապատում էր իրեն:
Արեգի աշխատանքներից