Ֆոտոզբոսանք
Ֆոտոզբոսանքը գործնական 1-օրյա ձևաչափ ա, որտեղ քայլելով մեզ ծանոթ փողոցներով սովորում ենք տեսնել կադր, աշխատել բնական լույսի հետ և պատմել պատմություն լուսանկարով։
Այս վարպետաց դասը նախատեսված ա նրանց համար, ովքեր ուզում են արագ ու կիրառելի փորձ ստանալ հենց տեղում նկարահանման միջոցով։
Վարպետ՝ Արեգ Բալայան
Ի՞նչ կսովորենք
Քաղաքային կոմպոզիցիա
Քաղաքային միջավայրում կադրի կառուցում և դիտողական մտածողություն
Բնական լույս
Բնական լույսի գնահատում և կիրառում տարբեր պայմաններում
Կադրը շարժման մեջ
Շարժման պահին կոմպոզիցիայի և կադրի վերահսկում
Ֆոտոպատում
Կարճ ֆոտոպատում կառուցելու սկզբունքներ
Վերջնական ընտրություն
Կադրերի ընտրություն և mini շարքի հավաքում
Արեգ Բալայան
Արեգ Բալայանը հայ անվանի լուսանկարիչ և վիզուալ արտիստ ա՝ հարուստ ու բազմազան մասնագիտական պատմությամբ։
Հարցուփորձ
Ի՞նչ եք ստանում
- Կարճ ու ինտենսիվ գործնական սեսիա
Անհատական հետադարձ կապ վարպետից
Պատրաստ mini արդյունք / փորձնական աշխատանք
Քաղակին այլ աչքերով նայելու հնարավորություն
Սկսնակների համար հարմա՞ր ա
Այո՛, մեր դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ փորձ ունեցողների համար։ Վարպետը կուղեկցի ձեզ յուրաքանչյուր քայլի ընթացքում։
Կարո՞ղ եմ օգտագործել հեռախոսի տեսախցիկը
Այո, լուսանկարել կարող եք ցանկացած տեսախցիկով, հեռախոսինը ավելի քան բավարար ա։
Ամրագրե՛ք ձեր տեղը
Արեգը ծնվել է Երևանում, 1980 թվականի աշնանը։ Իր մասնագիտությամբ անասնաբույժ է, բայց նրա իսկական ճանապարհը սկսվել է մի պարզ, բայց խորիմաստ նվերով։ Մոտ 1995 թվականին պապիկը նրան տվել է իր առաջին ֆոտոխցիկը, և այդպես նա հասկացել է, որ դա իրենն է։
2000-ականների սկզբին, Արեգը երկու ընկերների՝ Կարեն Ազիզյանի և Վահրամ Մխիթարյանի հետ հիմնեց miRED կոչվող ֆոտոարվեստի ստուդիան։ Մի քանի տարի նրանք աշխատեցին միասին, բայց 2005-ի կեսերին Արեգը որոշեց մեծ փոփոխություն անել։ Նա տեղափոխվեց Արցախ՝ ընտանեկան ֆերմա հիմնելու մտադրությամբ։ Ֆերմայի հետ կապված գործերը, այնուամենայնիվ, չստացվեցին, բայց այդ ամենի ընթացքում մի բան անփոփոխ մնաց. նրա անսասան, ներքին կարիքը՝ լուսանկարելու այն ամենը, ինչը շրջապատում էր իրեն:
Ֆոտոզբոսանքի մասնակիցների աչքերով