Քասունի
Քասունին ունի բնատուր տաղանդ և «շարժման զգացողություն», ինչը նրան դարձնում ա հայկական նոր անիմացիայի առանցքային դեմքերից մեկը: Քասունին հայտնի ա նաև որպես քաղաքական ծաղրանկարիչ, գեղանկարիչ և դերասան:
Հաճախ տրվող հարցեր
Կարելի՞ ա միանալ, եթե սկսնակ եմ։
Այո՛, դասերը նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ փորձ ունեցողների համար։ Վարպետները կուղեկցեն ձեզ յուրաքանչյուր քայլի ընթացքում։
Ի՞նչ նյութեր են անհրաժեշտ, և արդյոք դրանք տրամադրվում են դասընթացի ընթացքում։
Ամեն ինչ, ինչ անհրաժեշտ ա ստեղծագործելու համար, մենք տրամադրում ենք։ Դուք գալիս եք միայն ձեր ոգևորությամբ և ցանկությամբ սովորելու։
Որտե՞ղ են անցկացվում դասերը։
Դասերն անցկացվում են Երևանում՝ մեր արվեստանոցում։
Հասցե․ Հակոբ Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտ, 12-րդ հարկ
Ինչպե՞ս ա կազմակերպվում վճարումը։
Գրանցվելուց և մասնակցությունը հաստատելուց հետո մասնակիցները ստանում են նամակ, որտեղ ներառված են․
- վճարման տվյալներ (հաշվեհամար),
- վճարման վերջնաժամկետ։
Վճարումը հնարավոր ա կատարել ինչպես միանվագ, այնպես էլ Mypay-ի միջոցով՝ անտոկոս, մինչև 6 ամիս մաս-մաս։
Ի՞նչ կսովորես այս դասընթացում
Հիմքեր և փիլիսոփայություն (1ին շաբաթ)
Անիմացիայի էությունը: Պատմություն, տեխնիկաներ, ոճեր և անիմացիոն մտածողության հիմքերը։ Ծանոթանում ենք 12 սկզբունքներին և սկսում առաջին վարժությունները։
Ձև և էներգիա (2 – 5րդ շաբաթ)
Squash և Stretch, կոշտ նկարում, ծավալ և հավասարակշռություն։ Աշխատում ենք գնդակների, տերևների, հագուստների, հեղուկների, փուչիկների և թռչունների անիմացիայի վրա՝ յուրաքանչյուրին կյանք հաղորդելով։
Կերպար և կատարողականություն (6 – 9րդ շաբաթ)
Կերպարի դիզայն, բնավորության արտահայտում հանգիստ և շարժման մեջ։ Քայլքի ցիկլեր, բազմակերպար անիմացիա և տեսախցիկի շարժում։ Սովորում ենք փոխանցել զգացմունքներ և մտքեր նուրբ ժեստերով։
Կենդանիներ և խոսք (10 – 11րդ շաբաթ)
Կենդանիների անատոմիա և շարժում, շուրթերի համաժամացում (Lip Sync)։ Կատարելագործում ենք 12 սկզբունքները և պատրաստվում վերջնական նախագծին։
Ձեր սեփական պատմությունը (12րդ շաբաթ)
15-30 վայրկյան կարճամետրաժ ֆիլմ՝ սցենարից մինչև անիմատիկ։ Կիրառում ենք ամբողջ ստացած գիտելիքը և փորձը։
Սկսում ենք Մարտին
Մասնակցել արվեստանոցին
⏳12 շաբաթ
🕒 շաբաթական 4-5 ժամ
💰 350.000 ֏
Մարտին
Քասունին ծնվել ա Հալեպում և վաղ տարիներից առնչվել գունավոր նկարչության հետ։ Նա իր ուսումնառությունը սկսել ա Երևանի Սարյանի անվան արվեստի դպրոցում, հետո ամբողջապես նվիրել իր կյանքն անիմացիային՝ աշխատելով որպես անիմատոր, ռեժիսոր և կերպարվեստի մանկավարժ։
Քասունին 2006 թվականին հիմնադրել է ReAnimania-ն՝ Հայաստանի ամենահայտնի միջազգային անիմացիոն և կոմիքս արվեստի փառատոնը, որը յուրաքանչյուր տարի ներկայացնում ա լավագույն անիմացիոն աշխատանքները աշխարհի տարբեր երկրներից, կազմակերպում կրթական հանդիպումներ և հարթակներ ստեղծագործողների համար։ Իր երկարամյա պրակտիկայով Վրեժը համախմբել ա հայկական և միջազգային անիմացիոն համայնքները, նպաստելով ոլորտի զարգացմանն ու ճանաչմանը։