Երբ Ձեռքերդ Արվեստ են Ստեղծում

Կավագործություն

Կավագործությունը ավելին ա, քան պարզապես արհեստ։ Դա հազարամյա ավանդույթ ա, որը յուրաքանչյուր շոշափումից վերածնվում ա նոր ձևերի, գույների և զգացողությունների։ Այս դասընթացը քեզ կտանի դեպի կավի իրական աշխարհ, որտեղ ամեն քայլը ստեղծագործական հայտնագործություն ա։

վարպետ`

Ռուբեն Պապ

20+ տարվա փորձ ունեցող կերամիստ
22 տարեկանում սկսեց իր ճանապարհը
3 տարի հետո՝ բացեց սեփական ստուդիան Երևանում

Հաճախ տրվող հարցեր

Կարելի՞ ա միանալ, եթե սկսնակ եմ

Այո՛, պետք ա նույնիսկ. դասերը նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ փորձ ունեցողների համար։ Վարպետները կուղեկցեն ձեզ յուրաքանչյուր քայլի ընթացքում։

Ի՞նչ նյութեր են անհրաժեշտ, և արդյոք դրանք տրամադրվում են դասընթացի ընթացքում

Ամեն ինչ, ինչ անհրաժեշտ ա ստեղծագործելու համար, մենք տրամադրում ենք։ Դուք գալիս եք միայն ձեր ոգևորությամբ և ցանկությամբ սովորելու։

Ինչպե՞ս ա կազմակերպվում վճարումը

Գրանցվելուց և մասնակցությունը հաստատելուց հետո մասնակիցները ստանում են նամակ, որտեղ ներառված են․

- վճարման տվյալներ (հաշվեհամար)

- վճարման վերջնաժամկետ

Վճարումը հնարավոր ա կատարել ինչպես միանվագ, այնպես էլ Mypay-ի միջոցով՝ անտոկոս, մինչև 6 ամիս մաս-մաս

Ի՞նչ կսովորես այս դասընթացում

Ծանոթացում և հիմքեր (1-2 դաս)

 

Ծանոթացում նյութերի, գործիքների և կերամիկայի անսահման հնարավորությունների հետ։ Ստեղծում ենք առաջին ֆունկցիոնալ աշխատանքը՝ պալիտրա, որը կառաջնորդի ամբողջ դասընթացում։

Ձևերի և տեքստուրաների տիրապետում (3-6 դաս)

 

Օռնամենտավորված ափսեներ, տեքստուրավորված բաժակներ, ծաղկամաններ և դեկորատիվ խոր ամաններ։ Յուրաքանչյուր դաս՝ նոր տեխնիկա, նոր ձև, նոր հմտություն։

Արվեստի լեզուն (7-8 դաս)

 

Ծանոթացում նյութերի, գործիքների և կերամիկայի անսահման հնարավորությունների հետ։ Ստեղծում ենք առաջին ֆունկցիոնալ աշխատանքը՝ պալիտրա, որը կառաջնորդի ամբողջ դասընթացում։

Գույնի աշխարհ (9-12 դաս)

 

Գունատեսություն, գունային գամմաներ, անգոբներ և ջնարակներ։ Մշակումներ, թրծումներ և վերջնական հպումներ՝ յուրաքանչյուր աշխատանք դարձնելու կատարյալ։

Տեղերը սահմանափակ են։ Գրանցումն արդեն բաց ա։

Սկսում ենք Փետրվարին

Մասնակցել արվեստանոցին

    6 շաբաթ

    🕒 շաբաթական 4-5 ժամ

    💰 195.000 ֏

    🏁 Մարտին

    20+ տարվա փորձ ունեցող կերամիստ:

    Ռուբենը միշտ գիտեր, որ ուզում ա տիրապետել կավագործության արհեստին։ 22 տարեկանում սկսել ա սովորել կավագործություն, իսկ 10 տարի անց բացել ա իր սեփական ստուդիան Երևանում։

    Նրա ստեղծագործությունները խառնուրդ են արվեստի, դիզայնի և ֆունկցիոնալության՝ ավանդական, ժամանակակից և փորձարարական տեխնիկաների միաձուլմամբ։ Փիրուզագույն ջնարակը դարձել ա նրա այցեքարտը։ «Ազատության և անորոշության գաղափարն ա ինձ ոգեշնչում։ Երբ ստեղծում եմ, երբեք չգիտեմ՝ ինչ կլինի։ Դա հրաշք ա, որը կրկնվում ա ամեն անգամ»,— ասում ա Ռուբենը։

    Նրա աշխատանքները արտացոլում են նրա ներքին ազատությունը։