Կալիգրաֆիա (գեղագրություն)
Գեղագրությունը միայն գեղեցիկ գծեր չի։ Դա ուշադրություն ա։ Դա կենտրոնացած մտքիդ արտահայտությունն ա թանաքով։
Եթե քեզ գրավում են տառերը, լեզուն ու գեղագիտությունը՝ այս արվեստանոցը հենց քեզ համար ա։
➤ Քեզ սովորեցնում ա համբերություն։
➤ Տանում ա դեպի պատմություն, մշակույթ ու ինքնաճանաչում։
➤ Վերադարձնում ա այն դանդաղությունն ու լռությունը, որին այսօր հազվադեպ ենք հանդիպում։
Ռուբեն Մալայան
Ռուբեն Մալայանը հայ նկարիչ, գրաֆիկական դիզայներ, գեղագիր և դասախոս ա, ով առանձնահատուկ ուշադրություն ա դարձնում հայկական գեղագրության արվեստի վերածնունդին և տարածմանը։
Հաճախ տրվող հարցեր
Կարելի՞ ա միանալ, եթե սկսնակ եմ։
Այո՛, մեր դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ փորձ ունեցողների համար։ Վարպետները կուղեկցեն ձեզ յուրաքանչյուր քայլի ընթացքում։
Ի՞նչ նյութեր են անհրաժեշտ, և արդյոք դրանք տրամադրվում են դասընթացի ընթացքում։
Ամեն ինչ, ինչ անհրաժեշտ ա ստեղծագործելու համար, մենք տրամադրում ենք։ Դուք գալիս եք միայն ձեր ոգևորությամբ և ցանկությամբ սովորելու։
Որտե՞ղ են անցկացվում դասերը։
Դասերն անցկացվում են Երևանում՝ մեր արվեստանոցում։
Հասցե․ Հակոբ Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտ, 12-րդ հարկ
Ինչպե՞ս ա կազմակերպվում վճարումը։
Գրանցվելուց և մասնակցությունը հաստատելուց հետո մասնակիցները ստանում են նամակ, որտեղ ներառված են․
- վճարման տվյալներ (հաշվեհամար),
- վճարման վերջնաժամկետ։
Վճարումը հնարավոր ա կատարել ինչպես միանվագ, այնպես էլ Mypay-ի միջոցով՝ անտոկոս, մինչև 6 ամիս մաս-մաս։
Սկսում ենք մարտից
Իր ավելի քան 25-ամյա կարիերայի ընթացքում նա աշխատել ա որպես արտ-տնօրեն և վիզուալ արվեստագետ Հայաստանում, Իսրայելում, Նիդեռլանդներում, Կանադայում և այլ երկրներում։
Ռուբեն Մալայանն իրեն նվիրել ա հայկական գեղագրության ուսումնասիրությանը, զարգացմանը և դասավանդմանը։ Նա դասավանդում ա Ամերիկյան համալսարանում և այլ կրթական հաստատություններում, այդ թվում՝ «Թումոյում», փորձելով նոր սերնդին փոխանցել հայկական գրի գեղագիտական արժեքը։ Նրա աշխատանքները տպագրվել են միջազգային բազմաթիվ հրատարակություններում և գրքերում։
Բացի ստեղծագործական գործունեությունից, նա հայտնի ա նաև որպես հասարակական գործիչ՝ իր ակտիվ մասնակցությամբ սոցիալական և քաղաքական իրադարձություններին, այդ թվում՝ 2018 թվականի Թավշյա հեղափոխության ժամանակ իր ստեղծած արվեստի գործերով։
Մասնակցել արվեստանոցին
📅 4 շաբաթ
🕒 շաբաթական 5-6 ժամ, ցերեկային
💰 160.000 ֏
մարտից 16-ից