Արեգ Բալայան
Արեգը մտածելով ա խոսում, չնայած ակնհայտա, որ հարցերը իրեն անհարմար իրավիճակի չեն բերում: Միշտ խառն ա, հարցազրույցի պահին զբաղված էր Արմենի նախագծի լուսաբանելով:
Ողջույն Արեգ ջան, պետք ա քեզ խնդրեմ սկսենք շատ ծեծված հարցից, որին խնդրում եմ պատասխանել ոչ ֆորմալ, քո լեզվով.
– Ո՞վ ա Արեգ Բալայանը:
Արեգ Բալայանը մանկությունից պինդ կառչած, բայց ակտիվ ծերացող ես եմ . ակադեմիական կրթությամբ անասնաբույծ, կենաց կրթությամբ՝ լուսանկարիչ, մանկուց խզբզող, մուլտեր նայելիս լացող , նույն հիմար սխալները կրկնող, իմաստության ձգտող, բայց անհույս չհասնող ես եմ։ Հա, մի կարևոր բան էլ. երբ հետիններս ասում են, թե սոված չեն, բայց հետս սեղան են նստում, հիմնականում, սկսում են ուտել։ «Տառականներից» չեմ զզվում։
Ինչպե՞ս դարձար լուսանկարիչ
Լուսանկարիչ դարձա, ինչպես անեկդոտում է ասված՝ հարցուփորձ անելով։
– Ո՞րն ա քո արտիստիկ ոճը
Սեփական արտիստիկ ոճի մասին երբեք չեմ մտածել։ Չգիտեմ։ Շատ կուզեմ արվեստաբաններն էդ հարցին պատասխանեն, ես էլ կիմանամ ))
– Ո՞րտեղ ես ոգեշնչում գտնում
Ոգեշնչում գտնում եմ ճանաչողության ընթացքից, հույզը պատկեր սարքելու հնարավորությունից, տեսածս փոխանցել կարողանալուց, «մարդ – լուսանկար – մարդ’» կապի հաստատումից, հերոսներիս «սիրահարվելուց», լինելուց։
– Հե՞շտ ա լուսանկարելը
Հեշտ է հիմար լինելը և չիմանալը դրա մասին։ Նման սկզբունքով է աշխատում նաև վատ լուսանկարելը։
Լավ լուսանկարելը հեշտ չէ. լուսանկարը միայն պահը չի, որը հասցնում ես որսալ, կամ, որը նախապատրաստում ես ու ստանում։ Լուսանկարը վերը թվարկածներս են, գումարած քո՝ դրանից առաջ ապրած ամբողջ կյանքդ։
– Ինչպե՞ս սկսեցիր դասավանդել (նաև նշելով ուսանողների քանակ, փորձ, հաստատություններ)
Դասավանդել սկսեցի Ստեփանակերտում 2005 թվականին։ Երբ տեղափոխվեցի Ղարաբաղ լուսանկարչական համայնքի բացակայությունը շատ անտանելի էր ու որոշեցի ստեղծել այն։ Արդյունքում՝ զուգահեռ գործընթացների արդյունքում, որոնցից մեկն էլ իմ նախաձեռնածն էր, սկսվեց ձևավորվել համայնք, մարդիկ սկսեցին լուսանկարչությանը վերաբերվել, ուղղակի՝ վերաբերվել, «и это прекрасно», ինչպես ասում էր դասականը։ Դասավանդել եմ՝ անհատական, համալսարանում, լրագրողներին, Թումո, «Այբ» դպրոց ու տենց բաներ…
– Ինչպե՞ս սկսեցիր դասավանդել

– Կպատմե՞ս քո ամենա-նախագծերի մասին` դոկ, կոմերցիոն, այլ ոճերից:
Նախագծեր, որոնք արժեքավոր են եղել/կան ինձ համար.
«Արցախի ազատագրված տարածքների մահմեդական հուշարձանները»։ Հասկանում եմ, որ հիմա էս թեմայից խոսելը ազգադավ մի խույնյա կարող ա ընկալվել։ ՊԱՌԴՈՆ։ Բայց էս նախագիծը թույլ տվեց թռչնի թռիչքի բարձունքից նայել իրերին։ Սովորեցրեցի մարդու ստեղծածը ընկալել որպես բացարձակ արժեք, անկախ նրա կրոնից, դավանանքից ու այլ «կարևոր» բաներից։ Բեկումնային էր՝ իմ, որպես արտիստ, կազմավորման ճանապարհին։
Հաջորդը երևի կարող եմ ասել «Մոբ.»-ը. դժոխքից դուրս գալու փրկողակս էր։
«Հետևանքը՝ արտեֆակտ» – Էդիկ Պողոսյանի ու Հրայր Սարգսյանի հետ համատեղ նախագիծը։ Քամվեցինք։ Հավատում էինք, որ մեծ մասշտաբի կարևոր բան ենք արել։ Բայց հետո կյանքը ցույց տվեց, որ ամենակարևոր բանը, որ էդտեղ կար, ցուցահանդեսի օրը մեր հերոսների աչքերի փայլն էր։ «Կառաբախ Բիզիմդիր»։
– Ի՞նչ ես մաղթում քո ապագա ուսանողին և քեզնով ոգեշնչվողին