Այստեղ 0-ից կսովորես դաջվածք անելու մասին ամեն ինչ ու կսկսես առաջին փորձերդ (հատուկ մակերեսի վրա)։ Փորձելու համար կունենաս դաջվածքի սարք, փորձարկման նյութեր, ներկապնակ ու դե մեծ ոգեշնչում՝ ստեղծագործելու համար։
Անկախ նրանից՝ դիզայներ ես, ով տառատեսակներով է հետաքրքրվում, թե ուղղակի մարդ ես, ում հետաքրքրությունների մեջ կան տառերը, թանաքը, պատմությունն ու արվեստը, այս վարպետաց դասին քեզ սպասում ենք։
Լուսանկարչության մասին քո պատկերացումները այս դասընթացից հետո հաստատ նույնը չեն լինի։ Սա կլինի լուսանկարչության իրական, անկեղծ կողմը բացահայտելու առաջին քայլը։
Սա հանդիպման վայր է քո և մնացած բոլոր ստեղծագործ մարդկանց համար, որտեղ, անկախ մասնագիտական աստիճանից, կսովորես ստեղծագործ վարպետներից, կզրուցես արվեստի մասին, կխորանաս ու կբացահայտես արվեստը՝ կիրառման մեջ։