Ի՞նչ կսովորենք
Սկիզբ
Ծանոթացում լուսանկարչության հետ, լույսի հետ աշխատանք, առաջին փորձերի քննարկում
Կոմպոզիցիա
Ինչպես տեղադրել օբյեկտները կադրում, գույների և տոնային համակցություններ
Պատմություն պատմելը
Նայում ենք արված ֆոտոշարքերի, սովորում ենք վերլուծել
Տեխնիկական հատված
Խցիկի կարգավորումներ, օբյեկտիվներ, ամփոփող ստուգարք
Քո ֆոտոշարքը
Lightroom ծրագիր, սեփական նախագծի վրա աշխատանք
Արեգ Բալայան
Արեգ Բալայանը հայ անվանի լուսանկարիչ և վիզուալ արտիստ ա՝ հարուստ ու բազմազան մասնագիտական պատմությամբ։
Հարցուփորձ
- 20 տեսական ու գործնական հանդիպում
- Յուրաքանչյուր դասից հետո՝ առաջադրանք
- Արած աշխատանքների քննարկում
- Lightroom ծրագրի հիմունքներ
- Դասընթացի վերջում՝ քո սեփական ֆոտոշարքը
Այո՛, մեր դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ փորձ ունեցողների համար։ Վարպետները կուղեկցեն ձեզ յուրաքանչյուր քայլի ընթացքում։
Ամեն ինչ, ինչ անհրաժեշտ ա ստեղծագործելու համար, մենք տրամադրում ենք։ Դուք գալիս եք միայն ձեր ոգևորությամբ և ցանկությամբ սովորելու։
Դասերն անցկացվում են Երևանում՝ մեր արվեստանոցում։
Հասցե․ Հակոբ Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտ, 12-րդ հարկ
Գրանցվելուց և մասնակցությունը հաստատելուց հետո կստանաս նամակ՝ վճարման տվյալներով և վերջնաժամկետով։
Վճարել կարող ես՝
- միանվագ կամ 2 մասով՝ 2 × 100 000 ֏ (հղումով կամ բանկային փոխանցումով),
- IDBank Rocket Line-ով՝ 0%, մաս-մաս։
Այո՛։ Դասընթացը հաստատված ա ԿԳՄՍ նախարարության կողմից, դրա համար կարող ես եկամտային հարկից հետ ստանալ մինչև 100 000 ֏ տարեկան։
Վճարումից հետո կտրամադրենք էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր՝ քո ՀԾՀ-ով, որը կներկայացնես տարեկան հայտարարագրում։
սկսում ենք հոկտեմբերի 26ին
Արեգը ծնվել է Երևանում, 1980 թվականի աշնանը։ Իր մասնագիտությամբ անասնաբույժ է, բայց նրա իսկական ճանապարհը սկսվել է մի պարզ, բայց խորիմաստ նվերով։ Մոտ 1995 թվականին պապիկը նրան տվել է իր առաջին ֆոտոխցիկը, և այդպես նա հասկացել է, որ դա իրենն է։
2000-ականների սկզբին, Արեգը երկու ընկերների՝ Կարեն Ազիզյանի և Վահրամ Մխիթարյանի հետ հիմնեց miRED կոչվող ֆոտոարվեստի ստուդիան։ Մի քանի տարի նրանք աշխատեցին միասին, բայց 2005-ի կեսերին Արեգը որոշեց մեծ փոփոխություն անել։ Նա տեղափոխվեց Արցախ՝ ընտանեկան ֆերմա հիմնելու մտադրությամբ։ Ֆերմայի հետ կապված գործերը, այնուամենայնիվ, չստացվեցին, բայց այդ ամենի ընթացքում մի բան անփոփոխ մնաց. նրա անսասան, ներքին կարիքը՝ լուսանկարելու այն ամենը, ինչը շրջապատում էր իրեն:
Արեգի աշխատանքներից
Մասնակցել արվեստանոցին
⏳ 10 շաբաթ
🕒 շաբաթական 4-5 ժամ
💰 200.000 ֏ · 2 × 100.000 ֏ կամ Rocket Line 0%
↩️ եկամտային հարկի վերադարձ՝ մինչև 100.000 ֏
📞 հարցե՞ր ունես՝ 041 278 278